Հայաստանում մեկնարկել է երկօրյա համաժողով ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև համագործակցությունը խորացնելու տեսլականով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի եվրասիական հետազոտությունների չորրորդ երկօրյա համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ համաժողովն անցկացվում է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի կողմից և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ։

ՀայաստանումՉինաստանիԺողովրդականՀանրապետությանարտակարգևլիազորդեսպանՖանՅոնգը նշեց, որ համաժողովի անցկացումը մեծ ձեռքբերում է. համաժողովը կենտրոնանում է շատ կարևոր հարցերի վրա, ինչպիսիք են եվրասիական երկրների և Չինաստանի միջև հարաբերությունները և դրանց կարևորությունը:

«Չինաստանը մեծ դեր է խաղում միջազգային համակարգում բարեփոխումներ իրականացնելու գործում: Մենք պատրաստ ենք անել մեզանից կախված ամեն ինչ մարդկության լավագույն ապագան կառուցելու համար: Չինաստանի և Եվրասիայի եվրասիական հետազոտությունների համաժողովն արդեն չորրորդ անգամ հաջողությամբ անցկացվում է՝ նպաստելով նոր գաղափարների և լուծումների ստեղծմանը: Այն լավ հնարավորություն է ինչպես Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների շուրջ տարբեր հարցեր քննարկելու համար: Ես հույս ունեմ, որ տարբեր երկրների գիտնականներ և քաղաքական գործիչներ կօգտագործեն այս հնարավորությունը և կկիսվեն իրենց մտքերով ու գաղափարներով»,- ասաց դեսպանը:

«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանը նշեց, որ համաժողովին մասնակցում են գիտնականներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ և բիզնեսի ներկայացուցիչներ աշխարհի 31 երկրներից: Համաժողովի ընթացքում ելույթ կունենա 62 գիտնական և դիվանագետ: Նրանց մի մասը ներկա է, մյուս մասը համաժողովին կմիանա տեսակապի միջոցով: Համաժողովի միջոցով այս երկու օրերի ընթացքում շատերի ուշադրությունը ուղղված է լինելու Հայաստանի վրա»,- ասաց նա:

Մհեր Սահակյանը ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանը 2018 թվականին կնքել են պայմանագիր, որը հնարավորություն է ընձեռում ԵԱՏՄ երկրներին ամրապնդել քաղաքական, տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանը այժմ աշխարհաքաղաքական մեծ դեր ունեն:

«Եվրասիական տնտեսական միությունը համարվում է ամենակարևոր ինտեգրացիոն նախագիծը Եվրասիայում, իսկ Չինաստանի հետ հարաբերությունները պահանջում են ավելի մեծ ուշադրություն քաղաքական գործիչների, դեսպանների, գիտնականների և բիզնեսի ներկայացուցիչների կողմից»,-ասաց Գոհար Բարսեղյանը:

Համաժողովի երկրորդ օրը տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանի հեղինակած «Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցեր» դասընթացի ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը։

Հայերեն العربية English Français Русский

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած