Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է անվտանգային մի շարք խնդիրների. Ի՞նչ են առաջարկում մասնագետները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ինչպես շատ երկրներ, Հայաստանը նույնպես մի շարք անվտանգային խնդիրների է բախվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ առաջնահերթ անվտանգային խնդիրը կապված է ջրային ռեսուրսների հետ: Օդի ջերմաստիճանի բարձրացումն ակնհայտ է, որին զուգահեռ ջրի նկատմամբ պահանջարկն ավելանում է, հետևաբար օրակարգային է դառնում ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցը:

«Նկատելիորեն տեղումները պակասում են: Ըստ գնահատումների՝ 1936 թվականից մինչև այսօր տեղումները նվազել են 14 տոկոսով: Ջրի կրճատումից զգալի տուժելու է գյուղատնտեսության ոլորտը, որը սպառում է ջրային պաշարների զգալի հատվածը»,-ասաց Դինա Հարությունյանը:

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ հաջորդ անվտանգային խնդիրը առողջապահությունն է: Մասնագետի կարծիքով՝ կարող է լինել համաճարակային իրավիճակի սրում, ձևավորվեն բարենպաստ պայմաններ վարակների տարածման համար: Դրանից բացի, դժվար իրավիճակ է լինում սրտանոթային հիվանդների համար, քանի որ շոգ օրերի թիվը գնալով ավելանում է:

Վերը թվարկածից զատ, կլիմայի փոփոխությամբ, ջրային ռեսուրսների կրճատմամբ պայմանավորված առաջ է գալիս ռիսկային իրավիճակ նաև էներգետիկ ոլորտի համար: Մասնավորապես, էներգետիկ ենթակառուցվածքները պահանջում են ջուր սառեցման համար, ինչպես, օրինակ, ատոմակայանն է, ՋԷԿ-երը:

«Դրանից բացի, այսօր ամռանն էներգիայի սպառման առավելագույն ցուցանիշը հասնում է ձմեռայինին: Այսինքն՝ շոգից պաշտպանվելու, հովացման համար ավելի շատ էներգիա է սկսել ծախսվել»,-ասաց Դիանա Հարությունյանը:

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգային խնդիրներն աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, քննարկել են օրերս Եգիպտոսում կայացած ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին: Պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ ներկայացրել են իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը բնապահպանության, բնական ռեսուրսների կառավարման ուղղությամբ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս համաժողովին հավանության է արժանացել մի նախաձեռնություն, որը շատ կարևոր է զարգացող երկրների համար: Խոսքը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երկրների կրած վնասները, կորուստները վերականգնելու գործում ֆինանսական աջակցություն տրամադրող միջազգային հիմնադրամ ստեղծելու մասին է:

«Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար: Մեր երկիրը նախ կարող է դիմել և լինել որպես տնօրենների խորհրդի անդամ: Դրանից բացի, հնարավորություն ստանալ օգտվել ֆինանսական աջակցությունից կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելու համար: Այսինքն՝ ունենում ենք լրացուցիչ միջոցներ»,-ասաց Գայանե Գաբրիելյանը:

Մինչ այդ, մեր երկիրը տեղական մակարդակում պետք է հստակեցնի կորուստները, վնասները: Դրանք կարող են վերաբերել գյուղատնտեսությանը, մասնավորապես, հողերի դեգրադացմանը, բնության հուշարձաններին, որոնք վնաս են կրում կլիմայի փոփոխության ազդեցություններից:

Մասնագետները նշում են, որ անելիքներ կան բազմաթիվ ուղղություններով՝ անտառների վերականգնում, կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում և այլն:

Հայերեն Русский

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ոստիկանությանը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն տալու օրինագծին

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր