Հայաստանի և Հնդկաստանի հարաբերություններն ավելի ընդլայնվել և խորացել են. Չարանջիտ Սինգհ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությանԵվրասիայի բաժնիպաշտոնյաՉարանջիտ Սինգհը գոհունակությամբ արձանագրել է, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները ընդլայնվել և խորացել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,Սինգհն այս մասին հայտարարեց «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» գիտաժողովի ժամանակ ունեցած բացման իր խոսքում:

«Իսկապես, գնահատում եմ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաներ» գիտաժողովը: Ողջունելի նախաձեռնություն է, քանի որ մենք տոնում ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Սա, իսկապես, ճիշտ ժամանակին է անցկացվել:

Գիտաժողովը մեր փոխշահավետ կապերը վերհանելու, ինչպես նաև՝ հետագայում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու լավ հնարավորություն է: Հայ-հնդկական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Երկու ժողովուրդներին կապող մշակութային ժառանգությունը Հնդկաստանում մինչ օրս պաշտպանվում և պահպանվում է»,- ընդգծեց Սինգհը:

Ըստ պաշտոնյայի՝ Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերություններն ընդլայնվել և խորացել են: Սակայն դիվանագետն անհրաժեշտ է համարում այդ հարաբերություններն առավել ընդլայնել.

«Վերջին մեկ տարում տեղի ունեցան փոխադարձ այցեր՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով: Սա, իսկապես, շատ մեծ թափ հաղորդեց մեր հարաբերությունների զարգացմանը: Մեր համագործակցությունը ընդլայնվել է՝ ներառելով կրթության, տեխնոլոգիայի, զբոսաշրջության և այլ ոլորտներ: Առաջ շարժվելով՝ մենք պետք է համատեղենք մեր գործը և ավելի խոշորացնենք գոյություն ունեցող համագործակցությունը՝ ներգրավվելով հատկապես բժշկագիտության ոլորտը:

Հայաստանի Բժշկական համալսարանում բոլոր տարիների ընթացքում 5 հազարից ավելի հնդիկներ են սովորել: Սակայն ես վստահ եմ՝ մենք շատ ավելի մեծ թվով ուսանողներ ուղարկելու հնարավորություն ունենք»,- եզրափակեց Սինգհը:

Հայերեն العربية English Español Français Русский

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը