Հասարակական

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Շուկայի վերահսկողության և Սննդի անվտանգության տեսչական մարմինների խորհուրդների նիստերին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Շուկայի վերահսկողության և Սննդի անվտանգության տեսչական մարմինների խորհուրդների նիստերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության և Սննդի անվտանգության տեսչական մարմիններ, մասնակցել վերջիններիս խորհուրդների նիստերին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քննարկվել են վերոնշյալ տեսչական մարմինների գործունեությանը, ոչ պարենային ապրանքների, սննդի անվտանգության ոլորտները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմինների կողմից համապատասխան ոլորտները կարգավորող քայլերը: Ընդգծվել է ՍԱՏՄ-ի կողմից արտահանման, ներմուծման, լաբորատոր փորձաքննությունների, տնտեսվարողների գրանցման ու վերահսկողության ուժեղացման, սննդամթերքի անվտանգության ոլորտում ստուգումների որակի բարձացման անհրաժեշտությունը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ տեսչական մարմինների գործունեության զարգացմանը միտված ծրագրերը կառավարության համար ունեն առաջնային նշանակություն ու պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում