Հայտնի են դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Շախմատի ակադեմիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ անցկացրել է ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը՝ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում Շախմատի ակադեմիայից, համառ պայքարի արդյունքում չեմպիոնի կոչմանն է արժանացել Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի թիմը:

Հաղթող թիմի կազմը.

Թորոսյան Վոլոդյա

Պետրոսյան Համլետ

Մարգարյան Վրեժ

Ալվանջյան Աիդա

թիմի ներկայացուցիչ՝ Սարգսյան Գագիկ

Երևանի թիվ 11 դպրոցը գրավել է 2-րդ տեղը.

թիմի կազմ՝

Ագասարով Բենիկ

Կրկյաշարյան Սոնա

Գասպարյան Դավիթ

Միրզոյան Էլեն

թիմի ներկայացուցիչ՝ Հովհաննիսյան Թովմաս

Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցը գավել է 3-րդ տեղը.

թիմի կազմ՝

Թարփոշյան Վարդան

Անտոնյան Համլետ

Գասպարով Սերգո

Նագդալյան Նարինե

թիմի ներկայացուցիչ՝ Հայրապետյան Ցողիկ

1-ին խաղատախտակի լավագույն արդյունք - Ագասարով Բենիկ (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց), Սուքիասյան Վահե (Երևանի թիվ 35 հիմնական դպրոց),

2-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Պետրոսյան Համլետ (Գյումրի <<Ֆոտոն>> վարժարան),

3-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Գասպարով Սերգո (Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց),

4-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Ալվանջյան Աիդա (Գյումրի <<Ֆոտոն>> վարժարան):

Lավագույն անհատական և թիմային արդյունքների համար մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով, նվերներով, գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:

Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը:

Հայերեն English

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը