Տարածաշրջանային

Թուրքիայում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ, 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ զգացվել են նույնիսկ Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում: Իշխանությունները հաղորդել են առնվազն 35 վիրավորի մասին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից:

Հաղորդվում է, որ երկրաշարժի գոտում հոսանքազրկումներ են եղել, որոշ բնակիչներ դուրս են թռել պատշգամբներից:

Առաջին երկրաշարժից մոտ 20 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4.7 մագնիտուդ հզորությամբ:

Սոցիալական ցանցերի օգտատերերը երկրաշարժի պահը պատկերող տեսանյութեր են հրապարակել:

1999 թ.-ին Դյուզջեում ևս մեկ ուժգին երկրաշարժ էր տեղի ունեցել, որը 845 մարդու կյանք էր խլել:

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում