«Չելսի»-ն երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Արսեն Զախարյանի հետ. Ֆաբրիցիո Ռոմանո

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Լոնդոնի «Չելսի»-ն երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել Մոսկվայի «Դինամո»-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ:

Ռոմանոն հայտնել է, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցվել են դեռ ամառվանից, իսկ «Չելսի»-ն կշարունակի բանակցությունները «Դինամո»-ի հետ, որպեսզի 2023 թվականին գործարքն ավարտին հասցնի:

Նա նաև նշել է, որ «Չելսի»-ում վստահ են, որ գործարքը կկայանա:

Արսեն Զախարյանի նկատմամբ անգլիական ակումբի հետաքրքրության մասին լուրերը սկսեցին շրջանառվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Չելսի»-ի հետաքրքրվածության մասին լուրերը հաստատել էր նաև Զախարյանի գործակալը, ֆուտբոլիստը ևս հայտարարել էր «Չելսի» տեղափոխվելու ցանկության մասին: Գործարքը, սակայն, չկայացավ՝ պայմանավորված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով:

Հայերեն English

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը