Սպորտ

Մունդիալ-2022. Արգենտինայի հավաքականը պարտվեց մեկնարկային խաղում

2 րոպեի ընթերցում

Մունդիալ-2022. Արգենտինայի հավաքականը պարտվեց մեկնարկային խաղում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության C խմբի առաջին տուրում Արգենտինան մրցեց Սաուդյան Արաբիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուսիլ» մարզադաշտում կայացած խաղում արգենտինացիներն ակնհայտ առավելություն ունեին և խաղի 10-րդ րոպեին ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք: Այն անվրեպ իրացրեց թիմի ավագ Լիոնել Մեսին: Հաջորդիվ Արգենտինայի ընտրանին երեք անգամ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն բոլոր դեպքերում էլ մրցավարը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց:

Սաուդյան Արաբիան հիմնականում գործում էր պաշտպանությունում, իսկ արգենտինացիները հաջորդաբար չէին օգտագործում իրենց հնարավորությունները: Թիմերն ընդմիջման գնացին արգենտինացիների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկին Սաուդյան Արաբիան վերականգնեց հաշվի հավասարությունը: Շեշտակի հարվածով աչքի ընկավ Սալե Ալ Շեհրին: Արաբները չբավարավեցին ձեռք բերածով և շատ արագ խփեցին երկրորդ գնդակը ևս: Հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Սալեմ Ալ Դավսարը: Բաց թողած գնդակներից հետո արգենտինացիներն ամբողջ ներուժով նետվեցին առաջ կորցրածը հետ բերելու համար, սակայն բեկել հանդիպման ընթացքը նրանց չհաջողվեց:

Արգենտինա-Սաուդյան Արաբիա՝ 1:2:

Խմբի մյուս խաղում միմյանց դեմ կմրցեն Լեհաստանի ու Մեքսիկայի հավաքականները: Երկրորդ տուրում Արգենտինան կխաղա Մեքսիկայի, իսկ Լեհաստանը՝ Սաուդյան Արաբիայի հետ (հանդիպումները կկայանան նոյեմբերի 27-ին):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում