Հասարակական

Շիրակի մարզում  չջեռուցվող դպրոց չկա, բայց դեռ կան հեղուկ վառելիքով ջեռուցվողներ

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում  չջեռուցվող դպրոց չկա, բայց դեռ կան հեղուկ վառելիքով ջեռուցվողներ

ԳՅՈՒՄՐԻ,20 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում թեև չջեռուցվող դպրոց չկա, բայց դեռ կան դպրոցներ, որոնք ջեռուցվում են թիթեղյա վառարաններով: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետԳևորգ Ղումաշյանը։

Նրա տվյալներով՝ Շիրակի մարզում մարզպետարանի ենթակայության տակ գործում է 146 դպրոց, որոնք բոլորը ջեռուցվում են: «Հիմնականում կենտրոնական համակարգով գազաֆիկացմամբ ջեռուցվող դպրոցներն են, կան տեղում հեղուկ վառելիքով՝ կենտրոնացված և էլեկտրականությամբ ջեռուցվող դպրոցներ»,- նշեցԳևորգ Ղումաշյանը տեղեկացնելով, որ կենտրոնական ջեռուցում ունեցող կամ էլեկրականությամբ տաքացող դպրոցների կողքին մարզում դեռ 13 դպրոց թիթեղյա վառարաններով ու հեղուկ վառելանյութով է ջեռուցվում: «Մարզպետի հանձնարարականով այս պահին աշխատանքներ ենք տանում, որ կարճ ժամանակում թիթեղյա վառարաններով ջեռուցումից անցում կատարենք էլեկտրականության, կամ այլընտրանքային ջեռուցման, ինչը ոչ միայն տնտեսապես է ավելի արդյունավետ, այլ նաև էկոլոգիապես»,- նշեց պատասխանատուն:

Կապված մարզում տարբեր համայնքերում եղանակային տարբերությունների հետ, ըստ պատասխանատուի, դպրոցներում ջեռուցումը սկսելու ամրագրված օր չկա։ Եթե կարիքը կա, որ դպրոցը ջեռուցումը սկսի հոկտեմբերին, ուրեմն դպրոցը ջեռուցվում է: «Եթե պահանջը զգացվի, դպրոցները ավելի շուտ են սկսում ջեռուցվել և հակառակը: Նորմեր գոյություն ունեն, որոնց պետք է հետևեն դպրոցում: Ասեմ, որ նոյեմբերի 1-ից, ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով, ամենօրյա մշտադիտարկում է իրականցվում»,- նկատեց պատասխանատուն՝ հավելելով, որ մինչ այս պահը դպրոցների ջերմային ռեժիմի խախտման մասին ահազանգեր մարզպետարանը չի ստացել:

Կրթության բաժնի պետը նաև տեղեկացրեց, որ դպրոցներին հատկացված է ջեռուցման համար նախատեսված գումարը, իսկ եթե հատկացվածից շատ ջեռուցվի դպրոցը, ապա կկատարվի վերահաշվարկ և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գումար կհատկացվի:

ԱրմենուհիՄխոյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում