Միջազգային

Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող 5 անձի

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող 5 անձի

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող 5 անձի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Բուլղարիայի Ազգային հեռուստընկերությունը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։

Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան Մոլդովայի քաղաքացիներ և արաբական ծագում ունեցող անձինք։

Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով 6 մարդ է զոհվել, 81-ը ՝ վիրավորվել: Պայթյունի հիմնական վարկած դիտարկվում է ահաբեկչությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում