Հասարակական

Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների 4 ուսանողներ ԵՊՀ-ում ամրապնդելու են  իրանագիտության և պարսկերենի գիտելիքները

5 րոպեի ընթերցում

Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների 4 ուսանողներ ԵՊՀ-ում ամրապնդելու են  իրանագիտության և պարսկերենի գիտելիքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կազմակերպել է դասընթաց, որի շրջանակում Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների չորս ուսանողներ մեկ կիսամյակում ամրապնդելու են իրենց՝ իրանագիտության ոլորտի և պարսկերենի գիտելիքները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի պետական համալսարանից։

«ԵՊՀ-ն, կատարելով համալսարանի ռազմավարական նպատակների հիմնասյուները հանդիսացող գործառույթներ, ապահովում է որակյալ կրթություն նաև օտարերկրյա ուսանողների համար, օրավուր ընդլայնում է միջազգային կրթական հաստատությունների հետ համագործակցության շրջանակը՝ շարունակաբար ստեղծելով կապեր հայ և օտարերկրյա հետազոտող-դասախոսների միջև և օժանդակելով բուհի միջազգայնացման գործընթացին:

Եվրոպական բուհերում սովորող ուսանողները հնարավորություն են ունենում մասնակցելու կրթական կառույցների միջև համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերին, որոնք հաղթելու դեպքում ստանում են կրթաթոշակ:

Համագործակցային այս ծրագրի շրջանակում տրված կրթաթոշակը հնարավորություն է տալիս ընտրելու համալսարան, որտեղ ուսանողները կմասնակցեն որևէ դասընթացի: Երևանի պետական համալսարանն իր նախաձեռնողականության և միջազգային ամուր կապերի շնորհիվ ստացել է հնարավորություն լինելու այն բուհերից մեկը, որտեղ ուսանողները կարող են դիմել և շարունակել ուսումնառությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևանի պետական համալսարանում այժմ կրթություն է ստանում Էդինբուրգի համալսարանից մեկ, Քեմբրիջի համալսարանից՝ երեք ուսանող: Նրանց համար առանձին մշակված ծրագրի շրջանակում դասավանդումը կազմակերպվում է անգլերենով, դասերի մի մասը՝ պարսկերենով: Թեև դասընթացը միտված է պարսկերենի ուսումնասիրությանը և դասավանդմանը, կան նաև տեսական առարկաներ, որոնք վերաբերում են Իրանի մշակույթին, պատմությանը, իրանական գրականությանը և այլն:

Նշվում է, որ, բացի պարտադիր առարկաներից, որոնք շաբաթական 16 ակադեմիական ժամ են, ուսանողների համար նախատեսված է նաև հայոց լեզվի դասընթաց, որի շրջանակում նրանք ծանոթանում են մեր երկրի մշակույթին, պատմությանը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային և պատմական փոխառություններին: Ուսանողները գիտաճանաչողական այցեր են կատարում Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, գիտակրթական հաստատություններ:

«Այս համագործակցությունը կարևոր է թե՛ գիտական-ակադեմիական, թե՛ միջհամալսարանական փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից: Այն ԵՊՀ-ի բարձր վարկանիշի, որակյալ կրթության, հմուտ դասախոսների և գիտնականների, միջազգային ամուր կապերի առկայության ցուցիչ է: Այսօրինակ փոխգործակցություններն ընդգծում են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի կրթական որակն ու ճանաչումը, ինչի շնորհիվ եվրոպական նշանավոր համալսարանների ուսանողները նախընտրել են ուսումնառությունը շարունակել այստեղ:

Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարաններից ժամանած և ԵՊՀ-ում կրթություն ստացող ուսանողները մեզ հետ զրույցում նշեցին, որ նպատակ ունեն այստեղ ստացած ակադեմիական գիտելիքները կիրառելու՝ գիտակրթական տարբեր հաստատություններում, համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում և այլուր գիտական գործունեությամբ զբաղվելով։

Երկկողմ համագործակցությունը կարող է հիմք դառնալ հետագայում ծրագրի շարունակականության և եվրոպական այլ պետություններից ուսանողների ներգրավման շրջանակն ընդլայնելու համար: Արդեն իսկ սկսվել են բանակցություններն Էդինբուրգի համալսարանի հետ, որը ԵՊՀ գործընկերներից է և կատարում է ԵՊՀ կրթական ծրագրերին մասնակցել ցանկացող ուսանողների հավաքագրում, ապա կազմակերպում նրանց՝ ԵՊՀ-ում ուսումնառության գործընթացը»,- հայտնում են ԵՊՀ-ից՝ հավելելով, որ այսօրինակ ծրագրերը նախատեսված են այն ուսանողների համար, որոնք ցանկություն ունեն կատարելագործելու իրենց լեզվական և երկրագիտական գիտելիքները:

Նախատեսվում է հաջորդ տարի ծրագրում ներառել նաև Օքսֆորդի համալսարանի ուսանողներին:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում