Տարածաշրջանային

Սևծովյան «հացահատիկային միջանցքի» նախաձեռնության ժամկետը 120 օրով երկարաձգվել է

1 րոպեի ընթերցում

Սևծովյան «հացահատիկային միջանցքի» նախաձեռնության ժամկետը 120 օրով երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սևծովյան «հացահատիկային միջանցքի» նախաձեռնության գործունեության ժամկետը 120 օրով երկարաձգվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը երկարաձգվել է 120 օրով՝ սկսած 2022 թվականի նոյեմբերի 19-ից»,-գրել է Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ որոշումն ընդունվել է Թուրքիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ Թուրքիայում ձեռք բերված քառակողմ պայմանավորվածությունների արդյունքում:

Թուրքիայի նախագահն ասել է, որ չորս ամսում շուրջ 500 նավերով «հացահատիկային միջանցքով» փոխադրվել է ավելի քան 11 մլն տոննա գյուղմթերք, ինչը հաստատում է պայմանավորվածությունների նշանակությունը։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում