Տարածաշրջանային

Թուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և ԱՄՆ միջև երկխոսությանը. Էրդողան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և ԱՄՆ միջև երկխոսությանը. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել Բալիի գագաթնաժողովի Եզրափակիչ հռչակագրի հավասարակշռված բովանդակության վրա՝ ռուս-ուկրաինական ճգնաժամի մասով, որի նախապատրաստմանը մասնակցել է նաև թուրքական կողմը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անադոլու»-ի փոխանցմամբ էրդողանը խոսել է լրագրողների հետ զրույցի ժամանակ: Էրդողանը մեկնաբանել է թուրքական կողմի ներդրման հարցը Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև երկխոսության խթանման գործում՝ Անկարայում երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների վերջին հանդիպման լույսի ներքո։

«Թուրքական հետախուզական ծառայությունների տվյալներին հղումով կարող եմ միայն փաստել, որ այս պահին կողմերը միջուկային զենք կիրառելու նախաձեռնություն չունեն։ Թուրքիան իր հերթին ձգտում է միջնորդ դառնալ երկխոսության մեջ և ակտիվ հանդիպումներ կազմակերպել։ Աստված չանի, որ դա հանգեցնի նոր համաշխարհային պատերազմի։ Սա չպետք է թույլ տալ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում