Միջազգային

Բայդենը շնորհավորել է հանրապետականներին, որոնք մեծամասնություն են ստացել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում

2 րոպեի ընթերցում

Բայդենը շնորհավորել է հանրապետականներին, որոնք մեծամասնություն են ստացել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորելէ Հանրապետական կուսակցությանը, որը միջանկյալ ընտրությունների արդյունքում ստացել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատի նկատմամբ հսկողությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանումէ «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ես շնորհավորում եմ առաջնորդ Մաքքարթիին (Քեւին Մաքքարթի, հանրապետականների առաջնորդը Կոնգրեսի Ստորին պալատում) այն բանի կապակցությամբ, որ հանրապետականները մեծամասնություն են ստացել Ներկայացուցիչների պալատում, եւ ես պատրաստ եմ հանրապետականների հետ աշխատելու՝ աշխատող ընտանիքների համար արդյունքների հասնելու նպատակով»,-ասվում Է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակում Է Սպիտակ տունը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ ամերիկացիները ցանկանում են, որպեսզի իշխանությունները կենտրոնանան այն խնդիրների վրա, որոնք կարեւոր են իրենց համար: «Եվ ես աշխատելու եմ բոլորի հետ՝ հանրապետականների կամ դեմոկրատների. ով ցանկանում Է աշխատել ինձ հետ արդյունքների հասնելու համար»,-նշել Է նա: CNN եւ NBC հեռուստաալիքների կանխատեսումներով՝ հանրապետականները հաղթանակ են տարել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում:

Նրանք ստանում են 218 տեղ՝ անհրաժեշտ նվազագույնը մեծամասնությունն ապահովելու համար: Դեմոկրատներն ունեն 208 տեղ: Ընդամենը պալատում 435 տեղ Է, հետեւաբար, առայժմ չեն որոշվել ինը տեղերի հաղթողները Կոնգրեսի ստորին պալատում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում