Շնորհակալություն արդարությանը ծառայելու համար. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայաստանին սատարող ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի ընդունմանը:

«Ժողովրդավարության բնօրրաններից մեկի՝ բարեկամ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին սատարող եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ է ընդունել։ Շնորհակալություն մեր գործընկերներին արդարությանը ծառայելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Սիմոնյանը։

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը նոյեմբերի 15-ին ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Ֆրանսիայի Սենատի բանաձևը պահանջում է

-հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը;

- կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք;

- առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում;

- վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ;

- առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը»։

Ըստ աղբյուրի՝ բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Հայերեն English Español Русский Türkçe

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին