Տարածաշրջանային

Ստամբուլի Իսթիքլալ փողոցում ռումբ տեղադրած անձը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Ստամբուլի Իսթիքլալ փողոցում ռումբ տեղադրած անձը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում ռումբ տեղադրած անձին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:

«Մեր գնահատականներով՝ հրամանը եկել է Քոբանիից, իսկ հարձակման հեղինակը եկել է Աֆրինից», - ասել է Սոյլուն։

Բացի այդ, պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է 21 մարդու՝ պայթյունի հետ առնչություն ունենալու կասկածանքով։

Տեղեկության համաձայն՝ վկայությունները ցույց են տալիս, որ պայթյունը կազմակերպել է PYD-ն (YPG-ի ռազմական թևը, որը պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված PKK-ի սիրիական թևն է համարվում):

Նոյեմբերի 13-ին որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ 81 տուժածներից 39-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից։

Նախարարը հավելել է, որ հոսպիտալացվածներից հինգը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, երկուսի վիճակը ծանր է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում