Նկարիչների միության նախագահ է վերընտրվել Սուրեն Սաֆարյանը
1 րոպեի ընթերցում
![Նկարիչների միության նախագահ է վերընտրվել Սուրեն Սաֆարյանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/11/1097112.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միության 20-րդ համագումարում միաձայն նախագահ է վերընտրվել Սուրեն Սաֆարյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից:
Սուրեն Սաֆարյանը Հայաստանի նկարիչների միության նախագահի պարտականությունները ստանձնել էր 2018 թվականին: