Էրդողանը Բայդենին մեղադրել է Գյուլենին թաքցնելու մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Թուրքիայում արգելված FETÖ ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին Փենսիլվանիայում թաքցնելու մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETÖ (ֆեթուլլականների ահաբեկչական կազմակերպություն) 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, մոտ 150 հազար պետական ծառայողներ, այդ թվում՝ զինվորականներ, ազատվել են աշխատանքից:

ԱՄՆ-ում գտնվող Գյուլենը դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել մեղադրանքները։

«Հիմա ո՞վ է նրանց պաշտպանում.առաջին հերթին՝ Հունաստանը, նրանք վազում են և հայտնվում Հունաստանում, վազում են և հայտնվում Եվրոպայում: Նրանք միշտ վազել են այնտեղ, ապրում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Դանիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում։ Իսկ ԱՄՆ-ն թաքցնում է այս մարդուն. ո՞վ է թաքցնում նրան. Բայդենը թաքցնում է նրան։ Նրանք հսկայական առանձնատուն են տվել Փենսիլվանիայում, որտեղ ապրում է այս մարդը», - ասել է Էրդողանը լրագրողներին:

Հայերեն Русский

Պաշտոնապես մեկնարկել է Մոլդովայի ԵՄ անդամակցության բանակցությունների առաջին փուլը․ Moldpres

Նոր ենթակառուցվածքներ, նոր միջավայր ու ձևավորվող նոր մշակույթ. Դիլիջանում բացվել են PPLS Rooms-ն ու Villa3-ը

Վերանորոգվում է Զովաբերի միջնակարգ դպրոցը

Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում վերանորոգվում է Գեղամավանի միջնակարգ դպրոցը

ՍԱՏՄ-ն նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին հորդորում է պարբերաբար վերանայել սննդի կազմակերպման գործընթացները

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ

Արմեն Գրիգորյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակության անդամներին

«Քաղաքացիական պայմանագիր»-ը մտադիր չէ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հարցով դիմել Սահմանադրական դատարան․ Ռուբինյան

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը