Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմադիր հանրահավաքի մեծ թվով մասնակիցներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում նոյեմբերի 11-ին «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը հավաքների ազատության, ցամաքային սահմանների բացման, քաղբանտարկյալների ազատ արձակման, ազատ և ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու պահանջով հանրահավաք է կազմակերպել։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական turan.az-ը:

Ինչպես «Թուրան»-ին հայտնել է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության անդամ Զաֆար Ահմեդովը, Բաքվի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ մոտ 150 մարդ է բերման ենթարկվել:

Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ բերման են ենթարկվել դեռևս ակցիայի մեկնարկից առաջ։

Իրավապաշտպանը հայտնել է նաև, որ ճշտվում են ձերբակալվածների ցուցակները:

Նշվում է, որ ձերբակալության ժամանակ դաժան ծեծի են ենթարկվել մի շարք ընդդիմադիր ակտիվիստներ:

Ճնշումներ և բռնություններ են կիրառվել նաև ակցիայի վայրում գտնվող և լուսաբանում իրականացնող լրագրողների նկատմամբ:

Հայերեն Español Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը