Հասարակական

ՀՀ արդարադատության նախարարությունը սկսել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարությունը սկսել է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների նոյեմբերի 11-ին կայացած առաջին փուլին ներկա է գտնվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի նախագահ Արմենուհի Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը բացման խոսքում ողջունել է որակավորման ստուգման մասնակիցներին և մաղթել հաջողություններ քննական շրջանում:

«Որակավորման ստուգումն անցկացվելու է երկու փուլով: Այսօր մեկնարկած առաջին փուլը ներառել է թեստային հարցերի և իրավիճակային խնդրի լուծումը, իսկ երկրորդ փուլը ներառելու է հարցազրույցը:

Առաջին փուլին մասնակցել է 43 կառավարչի թեկնածու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» օրենքով և ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանով և դրա 2022թ. հոկտեմբերի 4-ին կատարված փոփոխություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում