Հասարակական

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դադարեցրել է Փարաքարում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դադարեցրել է Փարաքարում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային 90 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանում (ԲԼԿ)՝ նախկինում տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրի պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, կառույցի մասնագետները նշված բենզալցակայանում կրկին իրականացված վերահսկողության արդյունքում պարզել են, որ նախկինում տրված կարգադրագրի պահանջները չեն կատարվել։ «Այդպիսով՝ փաստվել է, որ շահագործվող ԲԼԿ-ում հայտնաբերված քաղաքաշինության, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խախտված նորմերի վերացման համար տրված կարգադրագրերի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել, որի հետևանքով չի ապահովվում ԲԼԿ-ի շահագործման անվտանգությունը, ինչն էլ անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում հրդեհների առաջացման, մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության համար։

Ուստի, հաշվի առնելով հանրության համար վտանգի առաջացման հանգամանքը, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԲԼԿ-ն շահագործող տնտեսավարողի առջև պահանջ է դրվել՝ որոշման ստացման պահից սկսած՝ 2 օրվա ընթացքում ամբողջությամբ դատարկել և չեզոքացնել պահեստարաններում առկա վառելիքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում