Մշակույթ

Վան Գոգի նկարը Փոլ Ալենի հավաքածուից աճուրդում վաճառվել է ռեկորդային 117 հազար դոլարով

2 րոպեի ընթերցում

Վան Գոգի նկարը Փոլ Ալենի հավաքածուից աճուրդում վաճառվել է ռեկորդային 117 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վինսենթ Վան Գոգի (1853 – 1890) «Մրգի այգի՝ շրջապատված կիպարիսներով» նկարը՝ ամերիկացի ձեռնարկիչ, Microsoft կորպորացիայի համահիմնադիր Փոլ Ալենի (1953 – 2018) հավաքածուից 117 միլիոն դոլարով վաճառվելէ Նյու Յորքի Christie՚s աճուրդում: Նոյեմբերի 11-ին այդ մասին հաղորդելէ Անգլիայի առեւտրական տունը, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

Աճուրդների ներկայացուցչի խոսքով՝ այդ գինը ռեկորդ Է դարձել նիդեռլանդացի նկարչի գործերի համար: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր 1990 թվականին, երբ «Բժիշկ Գաշեի դիմանկարը» գնել Էր ճապոնացի գործարարը՝ 82 միլիոն դոլարով:

«Մրգի այգի՝ շրջապատված կիպարիսներով» կտավը, փորձագետների կարծիքով՝ նույնպես կգնա Ասիա, սակայն նոր տիրջ անունն առայժմ հայտնի չԷ: Մագնատի հավաքածուից աճուրդով վաճառված նկարների ընդհանուր արժեքը կազմել Է 1,5 միլիարդ դոլար: Christie՚s-ի գնահատմամբ՝ դա «խոշորագույն եւ հիրավի բացառիկ աճուրդ Է արվեստի պատմության մեջ»:

Այն գերազանցել Է հասույթի ռեկորդը մեկ սեփականատիրոջ հավաքածուի վաճառքից: Ավելի վաղ միլիարդատերեր Հարրի եւ Լինդա Մաքլոուների հավաքածուն աճուրդով վաճառվել Է 922 միլիոն դոլարով: Վան Գոգը հոլանդացի գեղանկարիչ Է՝ պոստիմրեսիոնիզմի մեծագույն վարպետներից մեկը:

Ամենահայտնի գործերի թվում են «Արեւածաղիկներ»-ը, «Հիրիկներ»-ը, «Գիշերային պատշգամբ սրճարանում»-ը, «Աստղալից գիշեր»-ը եւ բազմաթիվ ինքնանկարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում