Վրաստանի եւ Լեհաստանի ընկերությունները կզբաղվեն անօդաչուների համատեղ մշակմամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի WB Electronics ընկերությունը եւ Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնն ստեղծել են «Դելտա - ՎԲ» համատեղ ձեռնարկությունը, որը մոտ ժամանակներս կսկի թողարկել անօդաչու թռչող ապարատներ: Նոյեմբերի 11-ին այդ մասին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դելտա ինտերնեյշնլի» եւ Լեհաստանի WB Electronics ընկերության միջեւ ստորագրված համաձայնագրի հիման վրա ստեղծվել Է «Դելտա - ՎԲ» վրաց-լեհական ձեռնարկությունը: Հիշյալ ձեռնարկությունում կաշխատեն վրացի եւ լեհ մասնագետներն անօդաչուների ստեղծման նպատակով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարությունում առանձին ընդգծել են, որ առաջին վրացական անօդաչուն կթողարկվի մոտ ժամանակերս: Բացի դրանից, Վրաստանում կհիմնվի նաեւ անօդաչուների օգտագործման ուսուցման կենտրոն զինծառայողների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: