Տարածաշրջանային

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն նոյեմբերի 10-ին կանչվել է Իրանի ԱԳՆ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի դեսպանին Իրանի ԱԳՆ կանչելու համար պատճառ են հանդիսացել Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները և ադրբեջանական ԶԼՄ-ներում ոչ բարեկամական հակաիրանական հրապարակումները:

«Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների և ադրբեջանական ԶԼՄ-ներում ոչ բարեկամական հակաիրանական հրապարակումների հետ», - ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Իրանի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ այս գործընթացը հնարավորինս արագ կդադարեցվի:

«Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը հնարավորինս շուտ կդադարեցվի, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրա կրկնությունը կանխելու համար», - Իրանի ԱԳՆ-ում ասվել է ադրբեջանցի դիվանագետին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում