Հասարակական

Այսուհետ Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը փաստաթղթերն ապոստիլով կվավերացնի նաև ընդմիջման ժամերին

1 րոպեի ընթերցում

Այսուհետ Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը փաստաթղթերն ապոստիլով կվավերացնի նաև ընդմիջման ժամերին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը և իր հանձնառությանը, շարունակաբար քայլեր է ձեռնարկում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական մարմինների հետ հարաբերություններում վերջիններիս համար հնարավոր բարդությունները բացառելու ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, այսուհետ նախարարության Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ամենապահանջված ծառայություններից մեկը՝ փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու ծառայությունը հասանելի կլինի նաև ընդմիջման ժամերին։ «Այս բարեփոխմամբ էականորեն կկրճատվի ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ հերթերի կուտակումը։ Բարեփոխումը առաջընթաց է հատկապես ապոստիլով վավերացման ծառայությունից օգտվող պետական և մասնավոր հատվածում աշխատող մեր հայրենակիցների և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք կարող են անհրաժեշտ ծառայությունն ստանալ իրենց համար առավել հարմար ընդմիջման ժամերին՝ արդյունավետ կառավարելով աշխատանքային օրը»,- պարզաբանում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում