Հասարակական

ՀՀ ԳԱԱ-ում Գիտության համաշխարհային օրը բարձր դասարանցիների և ուսանողների համար կազմակերպվել են ցուցադրություններ

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԳԱԱ-ում Գիտության համաշխարհային օրը բարձր դասարանցիների և ուսանողների համար կազմակերպվել են ցուցադրություններ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում նոյեմբերի 10-ին նշվել է Գիտության համաշխարհային օրը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման օրը: ՀՀ ԳԱԱ նախագահությունում Երիտասարդ գիտնականների միավորումը բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար կազմակերպել է գիտափորձեր, փորձանմուշների, պաստառների, լուսանկարների ցուցադրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, այցելուների թվում են եղել Երևանի թիվ 13, 135 հիմնական դպրոցների, Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտականդպրոցի, Արագածոտնի մարզի Աղձքի միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտները, Երևանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական համալսարանի, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները, Երևանի պետական հումանիտար քոլեջի սաները:

Նրանց ողջունել է ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը. «Մեր հասարակության զարգացման հիմքերից մեկը գիտությունն է: Գիտելիքով զինված կիրթ և գիտակից անհատը, ով կարողանում է տեսնել իրեն շրջապատող աշխարհը և նորույթ ստեղծել այդ աշխարհն ավելի լավը դարձնելու համար, ընդունակ է դիմակայելու դժվարություններին:

Գիտությունը սկսվում է դպրոցից: Ձեզ ողջունում են ձեր ավագ ընկերները, ովքեր ընդամենը տարիներ առաջ աշակերտ են եղել, ուսանողներ, իսկ հիմա զբաղվում են գիտական աշխատանքով:

Շնորհավորում եմ բոլորիս Գիտության համաշխարհային օրվա առթիվ: Այսօր մեզ համար կրկնակի տոն է, որովհետև մենք տոնում ենք նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման օրը»։

Նշվում է, որ հյուրերին ողջունել են ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման փոխնախագահ Արմեն Սարգսյանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Ռոզա Բաղրամյանը:

ՀՀ ԳԱԱ-ից հայտնում են, որ Գիտության համաշխարհային օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Աննա Կարպենկոն, Գերմանիայի Բեռլինի բժշկական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Միրիամ Գրեյդը, Տաջիկստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Մենու Մամադյուսուֆովան, Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Տուրսունայ Բեկտեմիրովան,Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում