Հասարակական

Հայտնաբերվել է 160 փաթեթ «շոկո» թմրանյութ. քրեական ոստիկանության նոր ստորաբաժանման հերթական բացահայտումը 

2 րոպեի ընթերցում

Հայտնաբերվել է 160 փաթեթ «շոկո» թմրանյութ. քրեական ոստիկանության նոր ստորաբաժանման հերթական բացահայտումը 

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության կազմում գործող համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պաքարի բաժնի աշխատակիցները Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ հերթական տեղեկությունն իրացնելով՝ բաժին են տեղափոխել երկու տղամարդու, որոնցից մեկի ավտոմեքենայում հայտնաբերել են 160 փաթեթ «շոկո» թմրանյութ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Քրեական ոստիկանության կազմում գործող համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պաքարի բաժինը շարունակում է արդյունավետ աշխատանքը: Օրերս բաժնի աշխատակիցները ստացել էին հերթական տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ:

Նոյեմբերի 4-ի առավոտյան, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, նրանք մայրաքաղաքի Ռուբինյանց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում ձերբակալեցին և, իրենց մեքենաներով հանդերձ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխեցին 29 և 31 տարեկան երկու տղամարդու: Հիմնավոր կասկած կար, որ նրանք ապօրինի պահում, օգտագործում և իրացնում են թմրանյութ: Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ մեքենաներից մեկում կա թմրանյութ, որը պատրաստվում էին իրացնել տելեգրամյան ալիքի միջոցով:

«Նիսանի» զննությամբ հայտնաբերվեցին փայլաթիթեղե 160 փաթեթներ, որոնք լցված էին «շոկո» տեսակի թմրանյութով: Ընդհանուր քաշը կազմեց 228,5 գրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում