Հասարակական

Ոստիկանության Նոր Նորքի բաժինը նախաքննական մարմին է ուղարկել վարչական շրջանում շների թունավորման վերաբերյալ նյութերը

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության Նոր Նորքի բաժինը նախաքննական մարմին է ուղարկել վարչական շրջանում շների թունավորման վերաբերյալ նյութերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինն ուսումնասիրել է վարչական շրջանում շների թունավորման դեպքերը և կազմած փաստաթղթերն ուղարկել նախաքննական մարմին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության «Ֆեյսբուք»-ի էջից։

«Օրերս տարբեր սոցիալական հարթակներում և ԶԼՄ-ներով հրապարակումներ էին եղել, որ Նոր Նորք վարչական շրջանում շների թունավորման դեպքեր են գրանցվել։

Մամուլի հրապարակումներն ուսումնասիրվում էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում։

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում