Միջազգային

5,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իտալիայի ափերի մոտ

1 րոպեի ընթերցում

5,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իտալիայի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 9-ին 5,7 մանիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայի ափերի մոտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Պեզարո քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 100 հազար մարդ) 35 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք:

Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ցնցումներն զգացել են նաեւ որոշ քաղաքների բնակիչներ Լացիոյում, Էմիլիա Ռոմանիայում, Ումբրիայում եւ Վենետոյում: Հանրապետության Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը Twitter-ում տեղեկացրել Է, որ «առայժմ օգնության մասին խնդրանքներ (քաղաքացիների կողմից) կամ վնասի մասին հաղորդումներ չեն ստացվել», կատարվում են ստուգումներ:

Անկոնա քաղաքի (Մարկեի վարչական կենտրոն) իշխանությունները որոշել են որպես նախազգուշական միջոց փակել դպրոցները, դադարեցված Է գնացքների երթեւեկությունը: Վերջին հուժկու երկրաշարժն Իտալիայում տեղի Է ունեցել 2016 թվականի օգոստոսին Ամատիչե քաղաքի շրջանում՝ Լացիոյի, Մարկեի, Ումբրիայի եւ Աբրուցոյի մարզերի սահմանին: Այդ ժամանակ զոհվել Է 299 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում