Ալեն Սիմոնյանը Բոգդան Կլիխի հետ հանդիպման ժամանակ մտահոգիչ է համարել Լեհաստանի օդանավակայաններում ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզայի պահանջը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը: Նա հավելել է, որ Հայաստանը բարձր է գնահատում եւ երախտապարտ է այն ջերմ վերաբերմունքի եւ հոգատարության համար, որ հայ ժողովուրդը զգացել է Լեհաստանում:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-լեհական միջպետական հարաբերություններում միջխորհրդարանական ակտիվության կարեւորությունը՝ համաձայնելով օրակարգային հարցերի հարստացման անհրաժեշտության հարցում:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հրահրված լայնամասշտաբ ագրեսիային եւ դրա հետեւանքներին: Այս համատեքստում առանձնացվել է Եվրամիության՝ 40 քաղաքացիական դիտորդներ Հայաստանի սահմաններ ուղարկելու վերաբերյալ որոշումը:

Անդրադարձ է եղել նաեւ 2022 թ. օգոստոսի 1-ից ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ մտած՝ Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջին: Ալեն Սիմոնյանն այն մտահոգիչ է համարել՝ հավելելով, որ դա հակասում է վիզաների ազատականացման գաղափարին՝ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման համար: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այդ որոշումը կվերանայվի:

Հայերեն English Français Русский

Փաշինյանը, խաղաղության հաստատմամբ, Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության աճի հնարավորություն է տեսնում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

Թրամփը Բըրնհեմի հետ առաջին հանդիպումից հետո նրան բնութագրել է որպես «բնատուր գործարարի»

Գրիպի սեզոնին ընդառաջ. համաճարակային իրավիճակ, պատվաստումներ և կանխարգելում

Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են մի շարք համայնքային հարցեր

Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. Փաշինյան

COP17 Week Dilijan․ Դիլիջանը մեկ շաբաթով կդառնա կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ

Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին

Ռոդրիգեսը «պատմական» է որակել Թրամփի հետ իր առաջին հանդիպումը

Սևանում շարունակվում են Հայաստանի Անկախության տոնին նվիրված մարզական մրցումները