Հասարակական

Հայաստանի եվրոպական համալսարանում բացվել են «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաներ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի եվրոպական համալսարանում բացվել են «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եվրոպական համալսարանում (ՀԵՀ) նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարարը շնորհավորել է համալսարանի անձնակազմին և հյուրերին՝ լաբորատորիաների բացման կապակցությամբ, կարևորել նմանօրինակ գիտահետազոտական կենտրոնների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացի և զարգացման գործում:

«Գործնական լաբորատոր պարապմունքներն այսօր էական նշանակություն ունեն աշխատաշուկայի ներկա պահանջները բավարարելու և արդյունաբերության մեջ առկա խնդիրներին լուծումներ տալու առումով: Վստահ եմ, որ «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաները կնպաստեն, որպեսզի տեսական գիտելիքները համադրվեն պրակտիկ, կիրառական փորձառության հետ: Լիահույս եմ, որ այս լաբորատորիաներում նոր մտքեր, նոր գաղափարներ կգեներացվեն, որոնք էական դերակատարություն կունենան մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացի գործում»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, գործընկերներին, հյուրերին միջոցառմանը մասնակցելու համար: Նա ընդգծել է, որ նորաբաց գիտահետազոտական լաբորատորիաները շատ կարևոր դերակատարություն կունենան որակյալ կադրեր պատրաստելու, ուսանողների գործնական հմտությունները զարգացնելու առումով։

«Հանրաճանաչ եվրոպական կրթական կառույցների հետ համատեղ բուհի ուսանողները կարողացել են արդիական պրոդուկտներ ստեղծել, որոնք հիմնված են տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն նվաճումների վրա և խիստ կիրառելի են տնտեսության մեջ»,- նշել է համալսարանի ռեկտորը։

Նշվում է, որ նախարարը շրջել է նորաբաց լաբորատորիաներում, ծանոթացել ՀԵՀ մասնագետների և ուսանողների կողմից իսպանական «Էկոսոֆթ» ընկերության և իտալական «ԵՎՐՈԱԿ» գիտահետազոտական կենտրոնի մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում պատրաստված շուրջ 20 սարքերի կիրառելիությանը: Նորարարական սարքերի թվում էին ֆանդոմատները՝ դատարկ շշերի մշակման սարքերը, խելացի համակարգերը, որոնք 10-ից ավելի գործառույթներ են իրականացնում և զարգացման լայն հնարավորություններ ունեն: Խելացի ավտոկանգառների առաջին օրինակն էլ, որի նմուշը ներկայացված էր լաբորատորիաներում, համալսարանականները ցանկանում են նվիրաբերել Երևանի քաղաքապետարանին՝ առաջարկելով այն տեղադրել հենց բուհի հարևանությամբ:

Նախարարության տեղեկացմամբ՝ «Ինոտեխ» գիտահետազոտական լաբորատորիաների ծրագիրն իրականացվում է ՀԵՀ հիմնադիրներ՝ իտալական «ԵՎՐՈԱԿ» գիտահետազոտական կենտրոնի, Լիոնի առևտրաարդյունաբերական պալատի «Հիբրիա» տեխնոլոգիական ինստիտուտի, իսպանական «Էկոսոֆթ» և «Վենգրատ» ընկերությունների հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը մասնակցում էին պատվիրակություններ Ֆրանսիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից Գերմանիայից, Իսպանիայից։

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում