Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերությունը Ucom-ին շնորհել է«Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022»և«Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022»մրցանակները՝ հիմնվելով Ookla®-ի կողմից 2022 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում Speedtest Intelligence® տվյալների վերլուծության վրա։
«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ Ookla® -ն հավաքագրել և վերլուծել է ավելի քան 750 հազար օգտատերերի կողմից իրականացված թեստավորման արդյունքները, որոնք թե՛ ֆիքսված, և թե՛ շարժական ինտերնետից օգտվողները կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ՝ Speedtest-ի գործարկմամբ։
Ookla®-ի վաճառքի տնօրենԹոմ Օպաչիկը նշեց, որ իրենց կողմից ներկայացվող Speedtest Awards մրցանակը վերապահված է շնորհել բացառապես այն ցանցային օպերատորների էլիտար պատվիրակությանը, որը շուկայում ապահովել է ինտերնետի բացառիկ կատարողականություն ու ծածկույթ։
«Հաճուքով ենք հանձնում թե՛ «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանցը» և թե՛ «Հայաստանում ամենաարագ շարժական ցանցը» մրցանակները Ucom-ին։ Այս ճանաչումը 2022 թվականի առաջին ու երկրորդ եռամսյակների ընթացքում նրանց բացառիկ կատարողականի վկայությունն է, որը հիմնված է հաճախորդների կողմից Speedtest-ի միջոցով իրականացված թեստավորման արդյունքների մանրակրկիտ վերլուծության վրա, որն արել է Ookla-ն», - ասաց նա:
«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը ընդգծեց, որ վերջին 2 տարիների ընթացքում «Յուքոմ»-ը եռապատկել է ֆիքսված լայնաշերտ ինտերնետի արագությունները 30 հազար առկա բաժանորդների համար։ 2022 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ը հասել է ֆիքսված լայնաշերտ կապի մասով բոլոր ժամանակների ամենաբարձր եկամտին և շուկայում ֆիքսված բաժանորդների ամենամեծ մասնաբաժնին։
«Միևնույն ժամանակ մեզ հաջողվել է ապահովել ֆիքսված շուկայի մասնաբաժնի ամենաարագ աճը 3 ամենամեծ մրցակիցների համեմատությամբ։ Ավելին, մեր ֆիքսված լայնաշերտ կապի բաժանորդների գրեթե կեսն արդեն իսկ օգտվում է Unity փաթեթներից, որոնք ներառում են անսահմանափակ շարժական ինտերնետը, 210+ ալիքներ և ամենաարագ տան ինտերնետը, որն այժմ տրամադրվում է նորագույն սերնդի Wi-Fi 6 տեխնոլոգիայով աշխատող սարքերի միջոցով: Ինչ վերաբերում է շարժական կապի բիզնեսին, ապա 2021 թվականի երկրորդ կիսամյակում շարժական կապի ծառայության Level Up առաջարկի մեկնարկից ի վեր Ucom-ին միացել են շարժական կապի ռեկորդային թվով բաժանորդներ, և ներկայումս Ucom-ի ձայնային ծառայության բաժանորդների գրեթե կեսն օգտվում է այդ սակագնային պլանի առավելություններից: Ի դեպ, 2022 թվականի հունվարից մինչև նոյեմբերի 1-ն այլ օպերատորներից «Յուքոմ» են տեղափոխվել ռեկորդային թվով շարժական կապի բաժանորդներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեղափոխված բաժանորդների թիվն աճել է 2,7 անգամ», -ասաց նա:
«Յուքոմ» ընկերության տնօրենը շնորհակալություն հայտնեց ընկերության ամբողջ թիմին` ընդգծելով, որ այս երկու մրցանակները համատեղ աշխատանքի լավագույն գնահատականն են ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ookla-ի մեթոդաբանությունը բացառում է իր հաշվարկներում կրկնվող փորձերի կամ արդյունքները շեղող այլ մեթոդների ներառումը՝ ապահովելով ստացված տվյալների անկողմնակալությունը և ճշգրտությունը:
Աշխարհագրական առումով Speedtest-ը հաշվարկում է միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների: Այսպիսով, եթե որևէ ընկերություն լավագույն ցուցանիշներն ունի տվյալ երկրի որևէ քաղաքում, իսկ ողջ երկրի տարածքով բարձր որակի ծառայություններ չի մատուցում, ապա ըստ Speedtest-ի՝ չի կարող համարվել երկրի ամենաարագ ցանցի մատակարարը: Տվյալ աշխարհագրական տարածքի արդյունքների վերլուծության մեջ ներառվելու համար ֆիքսված ցանցի մատակարարը պարտավոր է համապատասխանել նվազագույն պահանջներին: Դրանցից կարևորագույնն այն է, որ այդ երկրի ողջ տարածքում աշխատող եզակի սարքերի որոշակի քանակ պետք է վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր չափի ինտերնետի արագությունը: