Սահակաշվիլիի մոտ, ենթադրվում է, հայտնաբերել են տուբերկուլյոզ եւ դեմենցիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մոտ բժիշկները, ենթադրաբար, հայտնաբերել են տուբերկուլյոզ եւ դեմենցիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին վրացական «Ինտերպրեսնյուս» գործակալությանը հաղորդելէ Շալվա Խաչապուրիձեն:

«Խոսքը բժիշկների ենթադրական ախտորոշումների մասին է, եւ դրանք դեռ վերջնական չեն, դրանք միայն ենթադրություններ են, այնպես ինչպես եւս 34 հավանական հիվանդությունները Միխեիլ Սահակաշվիլիի մոտ»,-ասել Է փաստաբանը: Սահակաշվիլին գաղտնի Վրաստան Էր ժամանել անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին:

Այդ նույն տարվա հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել Էր Թբիլիսիում, ինչից հետո նրան տեղափոխել են Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտ, որտեղ նա հացադուլ Է հայտարարել: Հաջորդ ամսին նրան, առանց ազգականների եւ փաստաբանների համաձայնության, Ռուսթավ քաղաքի բանտից տեղափոխել են Թբիլիսիում գտնվող բանտարկյալների հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նա դադարեցրել Է հացադուլը:

Ընթացիկ տարվա մայիսի 12-ին Սահակաշվիլիին տեղավորել են Թբիլիսիի «Վիվամեդ» քաղաքացիական կլինիկայում, որտեղ նա գտնվում Է մինչեւ այժմ: Վրաստանում Սահակաշվիլին անցնում Է մի քանի քրեական գործերով: Իր ձերբակալությունը նա համարում Է անօրինական, իսկ առաջարդված մեղադրանքները՝ կեղծ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան