Քաղաքականություն

Գնել Սանոսյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագիրը հարցերը լուծելու ճիշտ ճանապարհ է համարում

1 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագիրը հարցերը լուծելու ճիշտ ճանապարհ է համարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու տարբերակը հարցերի լուծման ճիշտ ուղղությունն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանոսյանը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Բայց պարբերաբար նշվել է՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է նաև մեր սուվերեն տարածքի վերականգնում», - նշեց նա՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի այն դեպքում, երբ ադրբեջանական ստորաբաժանումները դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում