Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի չեմպիոն է

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի չեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան հենացատկի վարժության եզրափակիչ անցած մասնակիցները: Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը նժույգ-թափերի վարժությունում գրավեց երրորդ հորիզոնականը՝ երկրորդ անգամ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում