Սպորտ

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում երրորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության նժույգ թափերի վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը հավաքեց 14.733 միավոր և նվաճեց բրոնզե մեդալ:

Առաջին տեղում Իռլանդիայի ներկայացուցիչն է, երկրորդում՝ Հորդանանի:

Նոյեմբերի 6-ին պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ):

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունն անցկացվում է Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում