Հայ-ամերիկյան բիզնես կամուրջ. Հայաստանի ընկերությունները սեփական արտադրանքը կներկայացնեն ԱՄՆ-ում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկրորդ անգամ ԱՄՆ-ում անցկացվող «Հայ-Ամերիկյան բիզնես կամուրջ» ցուցահանդես-փառատոնի շրջանում Հայաստանի գործարարները հնարավորություն կունենան ներկայացնելու սեփական արտադրանքը: Միջոցառումն անցկացվելու է դեկտեմբերի 1-8-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ այս անգամ ավելի շատ ապրանքատեսակներով ու ավելի շատ մասնակիցներով է անցնելու միջոցառումը:

«Այս անգամվա միջոցառմանը մասնակցելու համար Հայաստանի ընկերություններից 500-ից ավելի հայտ էինք ստացել: Դիմել էին և՛ խոշոր, և՛ միջին, և՛ փոքր ընկերություններ: Ընտրվել է 40 ընկերություն: Ասեմ, որ շատ բարդ է եղել ընտրություն կատարելը: Հաշվի են առնվել մի շարք չափանիշներ, մասնավորապես, ընկերությունները պարտադիր պետք է առնվազն 3 տարի գործունեություն ծավալած լինեին, ընկերության շրջանառությունը պետք է սկսվեր 20 մլն-ից»,-ասաց Մարիամ Մանուկյանը: Տարբեր միկրո կազմակերպությունների հնարավորություն է տրվել արտադրանքի մի քանի նմուշով միասնական տաղավարով ներկայացված լինել ցուցահանդես-փառատոնին:

Ընտրված կազմակերպությունները ներկայացում են տարբեր ապրանքներ՝ տեքստիլ, կոշիկ, պայուսակ, պահածոներ, չրեր, արծաթ, ոսկի, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն: «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի անդամ Գևորգ Աղաբալյանը նշեց, որ բավական աշխատանք է տարվում հայկական կազմակերպությունների հետ:

«ԱՄՆ-ի շուկայում կան տեխնիկական բնորոշիչներ, որոնց պետք է պատասխանեն կազմակերպությունները, որ կարողանան դուրս գալ միջազգային շուկա: Ցավոք, նույնիսկ խոշոր կազմակերպությունները, հայկական արտադրողները հաճախ պատրաստ չեն լինում այդ չափանիշներին: Մեր աշխատանքային խումբը բոլոր ջանքերը գործադրել է, որ սերտիֆիկացումը, լիցենզավորումն ապահովվի, որպեսզի մեր կազմակերպությունները կարողանան անխոչընդոտ վաճառք իրականացնել»,-ասաց Գևորգ Աղաբալյանը:

Ցուցահանդես-փառատոնին մասնակից հայկական ընկերությունները հնարավորություն են ունենալու ոչ միայն սեփական ապրանքը վաճառել, այլև գործարար կապեր հաստատել: Մասնակիցներին հագեցած հանդիպումներով օրակարգ է սպասվում: Հանդիպումներ են նախատեսվում Մեքսիկայի, Թայլանդի, Վիետնամի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ:

Թեպետ ցուցահանդես-փառատոնը նոր է, 2-րդ անգամ է անցկացվում, սակայն արդեն արդյունքներ գրանցվել են: Նախորդ միջոցառմանը մասնակցած ընկերություններից արդեն 10-ից ավելի կազմակերպություն կարողացել է ԱՄՆ-ում գործընկերներ գտնել և ապրանք արտահանել:

Հայերեն English Español Français Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ