Հասարակական

Արդարադատության նախարարության ծրագրերի իրականացմանը 2023-ի բյուջեից նախատեսվում է ուղղել 26 մլրդ 35 մլն 694 հազ․ դրամ

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարության ծրագրերի իրականացմանը 2023-ի բյուջեից նախատեսվում է ուղղել 26 մլրդ 35 մլն 694 հազ․ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը ներկայացրել նախարարության՝ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերը։ Ըստ այդմ՝ ծրագրերի իրականացման նպատակով 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել է 26 մլրդ 35 մլն 694 հազ․ դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, 2023 թվականի ընթացքում նախարարությունն իրականացնելու է պետական բյուջեի 8 նախագծեր, այդ թվում՝ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների 15 տոկոսին ապահովել աշխատանքով:

«Նախարարությունը շարունակելու է ապահովել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթություն ստանալու իրավունքը: Նախատեսվում է Պրոբացիայի ծառայությանը վերազինել էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով՝ ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով:

Նախարարությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում կշարունակի իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների շենքերի կառուցման և վերազինման աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2023թ.-ի ընթացքում կիրականցվեն նաև ռազմավարություններից և նպատակներից բխող մի շարք այլ նախագծեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում