Հասարակական

Արաբկիրում ծառայություն իրականացրած պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք

1 րոպեի ընթերցում

Արաբկիրում ծառայություն իրականացրած պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկրում ծառայություն իրականացրած պարեկները հոկտեմբերի 30-ին ու 31-ին ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները հոկտեմբերի 30-ի երեկոյան Ղափանցյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված՝ 76 գրամից ավելի քաշով, նախնական տվյալներով՝ մարիխուանա, գաղտնի փականով դանակ ու հուշանվեր կացին:

«Իսկ հոկտեմբերի 31-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներն Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալել են Երևանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի։ Նա ևս տեղափոխվել է բաժին ու խուզարկվել։ Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ 4 գրամից ավելի քաշով, և կաթուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում