Քաղաքականություն

Հայաստանը և Իրանը հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Իրանը հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehrnews»-ը, Թեհրանում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ Իրանի նախագահ Ռայիսիի մոտեցումը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համագործակցության և համակեցության հստակ և միանշանակ խորհրդանիշ:

Բարձր գնահատելով կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ Իրանի սկզբունքային տեսակետները ՝ Փաշինյանն ասել է.

«Ես պարոն Ռայիսիին տեղեկացրել եմ Սոչիում եռակողմ հանդիպման մասին, և ես համաձայն եմ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ Իրանի նախագահի տեսակետների հետ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում