Մխիթար Հայրապետյանը սփյուռքի ներուժը բացահայտելու արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը պետք է տեսլական ձևավորի՝ սփյուռքի ներուժը բացահայտելու և այն մաքսիմալ արդյունավետ օգտագործելու համար: Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Իմաստ չկա մտածելու, որ օրերից մի օր մենք կկարողանանք քարտեզագրել սփյուռքի ներուժի 100 տոկոսը: Սակայն ունենք հստակ խնդիր՝ բացահայտել ներուժն այնքան, որքան հնարավոր է: Ցավոք, մենք դեռ ներուժը բացահայտելու փուլում ենք»,- նշեց Հայրապետյանը:

Տեսնելով մերօրյա մարտահրավերները, շատ սփյուռքահայեր ձգտում են հասնել կառավարություն, լոկալ տնտեսական, գիտական, տեխնոլոգիական կառույցներ, իրենց լուծումներն առաջարկելու համար: Նրա համոզմամբ՝ խնդրի այս լուծումը ինստիտուցիոնալ չէ:

«Ինստիտուցիոնալ մոտեցումը վերաբերվում է պետական ռազմավարություններին: Պետությունն օր առաջ պետք է իմանա այն հստակ տեսլականը, թե ինչպես բացահայտել սփյուռքի ներուժը և ինչպես աշխատել այն մաքսիմալ արդյունավետ օգտագործելու համար»,- ասաց Հայրապետյանը:

Կարինե Տերտերյան

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ