Մշակույթ

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հաղթել է Operalia 2022 միջազգային մրցույթում

1 րոպեի ընթերցում

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հաղթել է Operalia 2022 միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական ծրագրի մեներգչուհի Ջուլիանա Գրիգորյանը հաղթել է Operalia 2022 հեղինակավոր մրցությում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը, որին մասնակցել են արտիստներ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվել է հոկտեմբերի 24-30-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:

Հաղթողներին մրցանակներ է հանձնել մրցույթի հիմնադիր, աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում