Տարածաշրջանային

Իրանում բռնել են Շիրազի դամբարանում իրականացված ահաբեկչության երկրորդ մասնակցին

1 րոպեի ընթերցում

Իրանում բռնել են Շիրազի դամբարանում իրականացված ահաբեկչության երկրորդ մասնակցին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի անվտանգության ուժերը բռնել են Շիրազ քաղաքի Շահ-Չերահ դամբարանի վրա զինված հարձակման երկրորդ մասնակցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության ղեկավար Էսմայիլ Խաթիբը:

«Երկրորդ անձը, որը մասնակցել Է զինված հարձակմանը Շիրազում, ձերբակալվելէ իմամ Զամանի զինվորների ստորաբաժանման խմբի կողմից»,-Tasnim գործակալությունը մեջբերումէ Խաթիբի խոսքը:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան իրանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ երեք անհայտ անձինք հրաձգություն են սկսել Շիրազ քաղաքի Շահ-Չերահ դամբարանի տարածքում, որը գտնվում Է Իրանի հարավում:

Tasnim գործակալությունը հաղորդել Է, որ գործել Է միայն մեկ հարձակվող, սակայն, ինչպես նշել Է Իրանի պետական հեռուստաալիքը, եղել Է նաեւ երկրորդ ահաբեկիչը, որը գտնվել Է դամբարանից ոչ հեռու: Ահաբեկչական հարձակման հետեւանքով, ԶԼՄ-ների տվյալներով, 13 մարդ զոհել, եւս 45-ը վերքեր են ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում