Տարածաշրջանային

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

1 րոպեի ընթերցում

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդի հարցերի շուրջ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում