Սպորտ

Բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Սլովենիայում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Սլովենիայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաջող ելույթներով ավարտել է պայքարը Սլովենիայի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի բռնցքամարտի հավաքականն «Արծաթե գոտի» մրցաշարում նվաճեց 9 մեդալ:

Եվրոպայի փոխչեմպիոններ՝ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակիչում հաղթեցին, համապատասխանաբար, ավստրիացի և իսպանացի մրցակիցներին ու դարձան չեմպիոն։ Ոսկե մեդալի արժանացավ նաև Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտին։ Վնասվածք ուներ նաև մեր 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որին բժիշկները թույլ չտվեցին մասնակցել եզրափակիչ մենամարտին և հայ մարզիկն արժանացավ արծաթե պարգևի։ 2-րդ տեղ գրավեց նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։ Եվս 4 հայ մարզիկ` 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը արժանացան բրոնզե պարգևի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում