Հասարակական

Արդարադատության նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն կապահովեն համատեղ ծրագրերի շարունակականությունը

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն կապահովեն համատեղ ծրագրերի շարունակականությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի տեղակալ Ռեբեկա Ուայթի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագրերի, մասնավորապես, դատարանների կառավարման և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը:

Ըստ աղբյուրի՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նկատելի արդյունավետությունը:

Անդրադարձ է կատարվել նոր ստեղծվող արբիտրաժային կենտրոնի գործառույթներին, ինչպես նաև արդարադատության ոլորտում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներին:

Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ամրապնդել առկա համագործակցությունը և ապահովել համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում