Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ը Գավառի մանկատանը մասնակցել է «Իմ իրավունքներն իմ աչքերով» միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը Գավառի մանկատանը մասնակցել է «Իմ իրավունքներն իմ աչքերով» միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Գավառի մանկատանը սաների կազմակերպած «Իմ իրավունքներն իմ աչքերով» խորագիրը կրող միջոցառմանը, որին մասնակցել են ՀՀ տարբեր մանկատների ու խնամքի կենտրոնների սաներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը զրուցել է սաների հետ, ծանոթացել Գավառի մանկատան պայմաններին, հետաքրքրվել սաների կրթական ու զարգացման ծրագրերով։

Գրիգորյանն Աշխատանքի և սոզիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ու մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ քննարկել է Պաշտպանի հաստատության կողմից նախորդ տարի Գավառի մանկատուն կատարված մշտադիտարկման այցի արդյունքում առաջարկությունների կատարման ընթացքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում