Տարածաշրջանային

Թուրքիայի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Անկարայում բանակցություններ են վարել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Իսրայելի պաշտպանության նախարարներն Անկարայում բանակցություններ են վարել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հանդիպումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպումները տեղի են ունեցել դեմ առ դեմ և ընդլայնված ֆորմատներով:

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի քննարկմանը զուգահեռ, անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում, Սիրիայում ու Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին:

Վերջին անգամ պաշտպանության նախարարի մակարդակով Իսրայելի կողմից Թուրքիա այց էր եղել 2010 թվականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում