ԵՄ-ն արդեն սառեցրել Է 17,5 մլրդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվներ. Եվրահանձնաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանակներում ներկա դրությամբ սառեցրել Է 17,5 մլրդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը հոկտեմբերի 27-ին հաղորդել Է ORF ռադիոյի եթերով:

«Մենք հասել ենք առաջընթացի, ապրիլին մենք սկսել ենք մոտավորապես 6,7 մլրդ եվրոյից, իսկ այսօր այդ գումարն արդեն կազմում Է 17,5 մլրդ եվրո»,-հայտարարել Է նա: Նա ճշտել Է, որ խոսքը պատժամիջոցների տակ գտնվող 1350 անձանց ու կազմակերպությունների ակտիվների մասին Է: Ամենից շատ ակտիվներ արգելափակվել են ԳԴՀ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Իռլանդիայում, Իտալիայում եւ Ավստրիայում:

Դրա հետ մեկտեղ Վիգանդը չի մեկնաբանել Բրյուսելի դիվանագիտական շրջանակներից հաղորդագրություններն այն մասին, որ Հունգարիայում սառեցված ռուսաստանյան ակտիվների գումարը կազմել Է մի քանի հազար եվրո: «Այդ ամենը (պատժամիջոցների) արդյունավետ պահպանման հարց Է, ինչին Էլ մենք ձգտում ենք հասնել: Մենք ստեղծել ենք սեփական աշխատանքային խումբ, որի շրջանակներում կանոնավոր կերպով աշխատում ենք անդամ երկրների հետ՝ պատժամիջոցների արդյունավետ կիրառումը եւ (ակտիվների) սառեցումն ապահովելու համար: Մի քանի անդամ երկրներ դեռ պետք Է կատարեն իրենց տնային աշխատանքը»,-նշել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս

ԲՀԿ-ն ԿԸՀ է դիմել իր ստացած քվեների հետ կապված անճշտությունների հարցով

Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Վահագն Խաչատուրյան