Տարածաշրջանային

Թբիլիսիում մեռած են գտել Վրաստանի խորհրդարանի պատգամավորին

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում մեռած են գտել Վրաստանի խորհրդարանի պատգամավորին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Խախուբիային մեռած են գտել Թբիլիսիի իր տանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հաղորդել Է Mtavari Arxi վրացական հեռուստաալիքը: Խախուբիայի մարմինը հայտնաբերել Է նրա կինը:

Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Վարկածներից մեկի համաձայն՝ խորհրդարանականը վերջ Է տվել իր կյանքին: Նրա մարմնի մոտ հայտնաբերել են հրաձգային զենք: Քրեական գործ Է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով: Վայրում աշխատում են քննիչները: Խախուբիան, որը 51 տարեկան Էր, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Է դարձել 2020 թվականին: Օրենսդիր մարմնում նա ներկայացնում Էր Փոթիի, Խոբիի եւ Սենակիի միամանդատ ընտրատարածքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում